Ֆրանսիական Նիսում բեռնատարը մխրճվել է բազմության մեջ. առնվազն 30 զոհ, 100 վիրավոր

Ֆրանսիա - Ոստիկանները բազմության մեջ մխրճված բեռնատարի մոտ, Նիս, 14-ը հուլիսի, 2016թ.

Առնվազն 30 մարդ զոհվել է, 100-ը վիրավորվել Ֆրանսիայի Նիս քաղաքում երկրի Ազգային տոնը նշելու համար հավաքված բազմության մեջ բեռնատար ավտոմեքենայի մխրճվելու հետևանքով։

Ոստիկանության պաշտոնյան BFM TV-ին հայտնել է, որ բեռնատարի վարորդը նույնպես մահացել է։

Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան տեղական ժամանակով ժամը 10:30-ի սահմաններում Միջերկրական ծովի առափնյա Պրոմենադ դեզ Անգլե բուլվարում՝ Բաստիլի գրավման օրվան նվիրված հրավառությունից հետո։ Ականատեսների վկայությամբ՝ վարորդը նաև կրակել է բազմության վրա։

Հարձակումից հետո Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին բնակիչներին կոչ է արել միառժամանակ մնալ տներում։