Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում, այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր առաջ խնդիր էր դրված նախապատրաստել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում: Նման հանդիպումը տեղի կունենա ամենամոտ ժամանակներս», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը Բաքվում ադրբեջանցի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսին: