Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ռուսական ԱԳՆ-ի կողմից ստացվող՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով տեղեկատվությունը «Բաքվին դրական է տրամադրում»:
Ավելի վաղ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բաքու այցի ընթացքում ակնկալում է ղարաբաղյան կարգավորման հարցով ավելի հստակ քայլերի սահմանում:
«Նախօրեին տեղի են ունեցել Սերգեյ Լավրովի և նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները ղարաբաղյան հակամարտության հարցով: Մեր ընդհանուր նպատակն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հասնել առաջընթացի», - Մամեդյարովի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները: