Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը քննող դատավոր Հարություն Մովսիսյանը, այսօր դուրս գալով խորհրդակցական սենյակից, մերժեց իր ինքնաբացարկի միջնորդությունը:
Միջնորդությունը, հիշեցնենք, անցած ուրբաթ օրը ներկայացրել էին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները:
Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 29-ին: