Ամենայն հավանականությամբ, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հուլիսի 13-ին կդառնա երկրի հաջորդ վարչապետը: Պահպանողական կուսակցությունում նրա հիմնական մրցակից Անդրեա Լիդսոմը երեկ դուրս եկավ մրցապայքարից:
Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյը կհաջորդի Դեյվիդ Քեմերոնին, ով այսօր վերջին անգամ կհանդիպի կառավարության անդամների հետ, վաղը կպատասխանի խորհրդարանի հարցերին, այնուհետև Եղիսաբեթ թագուհուն կներկայացնի իր հրաժարականը:
Քեմերոնը թողնում է պաշտոնը այն բանից հետո, երբ Միացյալ Թագավորությունը հանրաքվեով որոշեց դուրս գալ Եվրամիությունից: