Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ երեկ տեղացած կարկտահարության վնասներին տեղում ծանոթանալու նպատակով:
Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նախարարին ուղեկցել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նախարարը մասնավորապես եղել է Էջմիածնի տարածաշրջանի համայնքներում:
Նախարարը զրուցել է գյուղացիների հետ և նշել, որ վնասների չափերի ճշգրտումից հետո հարցը կներկայացվի կառավարության քննարկմանը: Այնուհետև Կարապետյանն ուղևորվել է Արագածոտնի մարզ: