Հազարավոր ֆրանսիացի ոստիկաններ այսօր կտեղակայվեն Փարիզի կարևոր վայրերում՝ Ֆրանսիայի ու Պորտուգալիայի հավաքականների միջև Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղից առաջ:
Ավելի քան 5 հազար ոստիկաններ կհսկեն Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող 92 հազար երկրպագուների համար նախատեսված տարածքը, «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտը, որը անցյալ տարվա Փարիզի ահաբեկչությունների թիրախներից մեկն էր: