ԱՄՆ Տեքսաս նահանգի Դալաս քաղաքում հինգ ոստիկան սպանվել է, մի քանիսը՝ վիրավորվել հինգշաբթի երեկոյան բողոքի ցույցի ժամանակ դիպուկահար կրակոցներից:
Դալասի ոստիկանության փոխանցմամբ՝ կրակել են առնվազն երկու դարանակալ դիպուկահարներ: Ըստ ոստիկանության հայտարարության՝ կասկածյալներից մեկը ձերբակալված է, ևս մի «հետարքրություն ներկայացնող անձ» հանձնվել է իրավապահներին:
Ցուցարարներն իրենց բողոքն էին արտահայտում վերջերս ոստիկանների կողմից երկու սևամորթների սպանության կապակցությամբ: Նույն օրը բողոքի ցույցեր են տեղի ունեցել Միացյալ Նահանգների այլ քաղաքներում ևս:
Սևամորթ Էլթոն Սթերլինգը ոստիկանների կողմից սպանվել է հուլիսի 5-ին Լուիզիանա նահանգի Բաթոն Ռուժ քաղաքում, Ֆիլանդո Քասթայլը՝ Մինեսոթայի Սեյնթ Փոլ քաղաքի մերձակայքում: