Սերժ Սարգսյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովին 

Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը:

Նախագահի կայքէջի փոխանցմամբ, հանդիպումն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սարգսյանը Վարշավայում նաև երկկողմ հանդիպումներ կունենա: