Կառավարությունը այսօր հաստատեց Հայաստանում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրն ու դրա իրականացման ժամանակացույցը:
Ազգային ծրագիրը թվով հինգերորդն է և կոչված է ապահովել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի շարունակականությունը:
Ծրագրի նպատակն է առավել կենտրոնացնել պետության ջանքերը հատկապես մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության բարելավման ուղղություններով: