Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին: Հանդիպումը կայացել է դեսպան Իոաննիս Տայիսի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՊՆ-ի հաղորդմամբ, ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել հունական կողմի հետ պաշտպանական ոլորտում ձևավորված համագործակցությունն ու շնորհակալություն հայտնել դեսպանին՝ համագործակցության զարգացման գործում ունեցած անձնական ներդրման համար: Դեսպան Տայիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին համատեղ աշխատանքի համար` նշելով, որ «կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը»: