Եվրամիության առաջնորդները վերահաստատում են, որ Brexit-ը չի սպառնում կառույցի ընդլայնմանը:
Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները հայտարարել են, որ Եվրամիությունից դուրս գալու բրիտանացիների որոշման պատճառով չեն տուժի մասնավորապես բալկանյան երկրները:
Երեկ Ֆրանսուա Օլանդն ու Անգելա Մերկելը Փարիզում Բալկանյան գագաթնաժողովի ընթացքում հանդիպում են ունեցել Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Չեռնոգորիայի, Սերբիայի և Սլովենիայի առաջնորդների հետ, որի ընթացքում քննարկվել է Եվրամիության՝ առանց Մեծ Բրիտանիայի, հարցը: