Կրակոցներ սերբական քաղաքի սրճարաններից մեկում. կա 5 զոհ, 20 վիրավոր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ժիտիշտե քաղաքի սրճարաններից մեկում երեկ երեկոյան տեղի ունեցած միջադեպի հետևանքով հինգ մարդ զոհվել է, առնվազն 20-ը՝ վիրավորվել։

Սերբիայի ոստիկանությունը հաղորդել է, որ զինված անձը, մտնելով սրճարան, ինքնաձիգից կրակոցներ արձակելով նախ սպանել է իր կնոջը, ապա շարունակել կրակոցներ արձակել սրճարանում գտնվողների ուղղությամբ։

Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ հանցագործության դրդապատճառը հավանաբար խանդն է եղել: Հանցագործը, ում անունը չի հրապարակվում, ձերբակալվել է: