Հուլիսի 4-ին Հայաստանում կհանդիպեն ՀԱՊԿ ԱԳ նախարարները

Պատվո պահակախումբը՝ ՀԱՊԿ-ի և կազմակերպության անդամ երկրների դրոշներով, արխիվ

Հուլիսի 4-ին Հայաստանում կանցկացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին կընդունի ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը կանցկացվի Հայաստանի արտգործնախարարի նախագահությամբ, ինչից հետո Էդվարդ Նալբանդյանը և Նիկոլայ Բորդյուժան հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

ՀԱՊԿ-ին, հիշեցնենք, անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: