Կործանված A320-ի ինքնագրիչները վկայում են՝ օդանավում կրակ է եղել

Կործանված A320-ի ինքնագրիչներից մեկը, հունիս, 2016թ․

Եգիպտոսի իշխանությունների փոխանցմամբ՝ մայիսին կործանված A320 օդանավի ինքնագրիչները վերծանելիս հայտնի է դարձել, որ ինքնաթիռում կրակ է եղել:

Օդանավում կրակի առկայությունը կարելի է բացատրել մի քանի տարբերակով, այդ թվում՝ չի բացառվում նաև ռումբի պայթյունի վարկածը:

Փարիզից Կահիրե չվերթ իրականացնող EgyptAir օդանավը, հիշեցնենք, Միջերկրական ծովի վրա աղետի է ենթարկվել, զոհվել են բոլոր 56 ուղևորները և անձնակազմի 10 անդամները: