Խորհրդարանը վավերացրեց ՀՕՊ միավորված համակարգի համաձայնագիրը

Ազգային ժողովը 101 կողմ, 8 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր վավերացրեց Հայաստանի և Ռուսաստանի միջև հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միավորված համակարգ ձևավորելու մասին համաձայնագիրը:

Այս համաձայնագիրը ստորագրել էին Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեյրան Օհանյանը 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում։

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար այն պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից: Փաստաթղթի վավերացման հարցը բուռն բանավեճեր էր հարուցել Հայաստանում։ Որոշ վերլուծաբանների և ընդդիմադիրների պնդմամբ, միասնական ՀՕՊ համակարգը ենթադրում է իշխանության որոշակի զիջում, Հայաստանի սուվերեն իրավունքի փոխանցում Ռուսաստանին։

Մանրամասներն՝ ավելի ուշ