Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ բանակցել հուլիսի 8-9-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո:
Ռուսաստանցի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի խոսքերը փոխանցելով՝ Էրոն ասել է, որ այսպիսով Մոսկվան կգնահատի «գագաթնաժողովում կայացված որոշումը»: