Ղազախստանը ընտրվել է ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

Ղազախստանը 2017 թվականի հունվարի 1-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ կդառնա:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան երեկ կայացած քվեարկությունում Թայլանդի և Ղազախստանի միջև նախընտրությունը տվել է վերջինին: Դա նշանակում, է որ առաջիկա երկու տարիներին Ղազախստանը կլինի Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական անդամներից մեկը: