Թուրքիան և Իսրայելը այսօր ստորագրել են հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիր:
Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը՝ վկայակոչելով CNN Turk հեռուստաալիքը, փաստաթուղթը Թել Ավիվում ստորագրել է Իսրայելի արտգործնախարարության գլխավոր տնօրեն Դորե Գոլդը, Անկարայում՝ Թուրքիայի արտգործնախարարության փոխքարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն:
Երկու երկրների վարչապետները նախօրեին հայտարարել էին Թուրքիայի և Իսրայելի միջև վեց տարի շարունակված լարվածությանը վերջ տալու համաձայնության մասին ու հայտնել, որ համապատասխան փաստաթուղթը կստորագրվի այսօր: