«Թուրքիան ցանկանում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը շուտափույթ կերպով լուծվի` Ադրբեջանի պահանջներին համապատասխան», - Անկարայում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության միջազգային անվտանգության գծով գլխավոր տնօրեն Բասաթ Օզթյուրքը:
«Այս հարցում Թուրքիայի մոտեցումը անփոփոխ է` մենք մշտապես Ադրբեջանի կողքին ենք: Դա բացարձակ և իրական աջակցություն է», - Trend գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է թուրք դիվանագետը: