Բնակարան՝ առաջնագծում զոհված զինծառայողի ընտանիքին

Երևանի քաղաքապետարանի շենքը

Երևանի ավագանու այսօրվա որոշմամբ, Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 10 շենքի 60.63 քմ մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով հատկացվել է այս տարվա ապրիլի սկզբին առաջնագծում զոհված ժամկետային զինծառայող Գրիգոր Հարությունյանի ընտանիքին։ Այդ մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: