Պապը ժամանեց Երևան

Պապը ժամանեց Երևան, 24-ը հունիսի, 2016թ

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Alitalia ավիաընկերության ինքնաթիռը, որով Հայաստան է ժամանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Րոպեներ անց Կաթոլիկ եկեղեցու քահանայապետը իջավ օդանավից:

Օդանավակայանում սկսվեց Պապի դիմավորման արարողությունը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի գլխավորությամբ, բարձրաստիճան պաշտոնյաների և հոգևորականների մասնակցությամբ: