Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ մեկնած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղարաբաղի հարավային թևում Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և ԼՂ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ այցելել է սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:
«Հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել Պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ»,- հայտնում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը: