ՌԴ ԿԸՀ նախկին ղեկավարը կդիտարկի արտերկրում անցկացվող ընտրությունները

Վլադիմիր Չուրով, արխիվ

Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին ղեկավար Վլադիմիր Չուրովը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

ՌԴ արտգործնախարարությունից «Ինտերֆաքս»-ին ասել են, որ Չուրովն այսուհետ պետք է դիտարկի ղեկավար մարմինների ընտրությունները օտար երկրներում: