Հայաստանում սկսվել են ծիրանի մթերումները

Գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են ծիրանի մթերումների գործընթացը:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ այսօրվանից ծիրանի մթերումները սկսվել են «Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունում: Վաղվանից ծիրանի մթերումներ կսկսի իրականացնել «Արարատ սննդի կոմբինատ» ընկերությունը, հունիսի 24-ից՝ «Եվրոթերմ» ընկերությունը: