Գերմանիայի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայցն ընդդեմ գերմանական ամենախոշոր մեդիակոնցեռններից մեկի՝ Axel Springer AG-ի ղեկավար Մաթիաս Դյոփֆների:
Դյոֆները ապրիլին Welt am Sonntag պարբերականում աջակցություն էր հայտնել գերմանացի երգիծաբան Յան Բյոհմերմանին, ով, հիշեցնենք, վիրավորական ոտանավոր էր կարդացել Թուրքիայի նախագահի մասին ZDF հեռուստաընկերության եթերում: Ի պատասխան, պաշտոնական Անկարան բողոքի նոտա էր հղել Բեռլինին՝ պահանջելով քրեական գործ բացել հեռուստահաղորդավարի դեմ: