Օռլանդոյում մի քանի տասնյակ մարդու կյանք խլած ահաբեկիչը պահանջել է Միացյալ Նահանգներից դադարեցնել Սիրիայի և Իրաքի ռմբահարումը: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն, վերծանելով Օմար Մաթինի վերջին զանգը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, փորձում է պարզել արյունալի միջադեպի դրդապատճառները:
Այդուհանդերձ, դեռևս չկա ապացույց, որ միասեռականների ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունը ֆինանսավորվել կամ կազմակերպվել է հենց «Իսլամական պետության» կողմից:
Հիշեցնենք, տասն օր առաջ ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում զինված տղամարդը ներխուժել էր «Պուլս» գիշերային ակումբ, սպանել 50 մարդու, վիրավորել 53-ին և պատանդներ վերցրել: Ժամեր անց ոստիկանությունը սպանել է Մաթինին և ազատ արձակել պատանդներին: