Բաքուն պատրաստ է քննարկել Արսեն Բաղդասարյանին ազատ արձակելու հարցը

Կարմիր Խաչի ավտոմեքենա, արխիվ

Ադրբեջանի պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի ղեկավար Իսմայիլ Ախունդովը հայտարարել է, որ Ադրբեջանը ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կարող է «կարճ ժամանակահատվածում սկսել» Լեռնային Ղարաբաղում ազատազրկման դատապարտված` Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, ինչպես նաև Ադրբեջանում ազատազրկման դատապարտված` ՀՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանի ազատ արձակման հարցի քննարկումը: