Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է, որ Հայաստանը օրինական կարգով Կոնգո է արտահանել կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք:
«Զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Հայաստանը օրինական կարգով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել Հայաստանի Զինված ուժերում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք», - Ֆեյսբուքում գրել է Հովհաննիսյանը: