Այսօր ժամը 10:45-ի սահմաններում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Հրանտ Գարուշի Գրիգորյանը: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը զորակցություն է հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: