ՄԱԿ-ի Սիրիայի հետաքննության հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինյերոն հունիսի 16-ին Ժնևում ներկայացրել է զեկույց, որի համաձայն՝ «Իսլամական պետության» ծայրահեղականները ցեղասպանության են ենթարկում Սիրիայի և Իրաքի եզդի փոքրամասնությանը:
Զեկույցում նշվում է, որ ցեղասպանության հիմնական մեթոդները սեռական շահագործումը, ստրկությունը, խոշտանգումները և բռնի հավատափոխությունն են:
Սիրիայի հետաքննության հանձնաժողովը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին քայլեր ձեռնարկել ցեղասպանությունը և եզդիների դեմ այլ հանցագործությունները դադարեցնելու համար:
Մինչև 2014 թվականը Իրաքում և Սիրիայում շուրջ 720,000 եզդի էր ապրում: