Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովի և Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի հետ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը, որին ներկա է եղել Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: