Երեկ Մոսկվայում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի հետ:
Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև երկու պետությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: