Ֆլորիդայի Օռլանդո քաղաքում զինված տղամարդը այս գիշեր ներխուժել է միասեռականների «Պուլս» գիշերային ակումբ և սպանել 20, վիրավորել՝ 42 մարդու և պատանդ վերցրել մյուսներին:
«Ժամը 5-ի մոտ որոշում կայացվեց փրկել պատանդներին: Մեր ոստիկանները փոխհրաձգության մեջ մտան կասկածյալի հետ: Կասկածյալը սպանված է», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Օռլանդոյի ոստիկանապետ Ջոն Մինան:
Ոստիկանապետի խոսքով, փոխհրաձգության ժամանակ առնվազն մեկ ոստիկան վիրավորվել է, սակայն իրականացված գործողության արդյունքում հաջողվել է 30 մարդու կյանք փրկել:
Կասկածյալը զինված է եղել հրացանով և ատրճանակով, բացի այդ կրել է անհայտ մի «սարք», նաև ասել է Ջոն Մինան:
Ոստիկանությունը առայժմ չի բացահայտում կասկածյալի անունը: Իշխանությունները տեղի ունեցածը «ահաբեկչություն» են որակել: