Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Ֆլանդրիայի խորհրդարանի պատգամավորների հետ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ Բրյուսելում հանդիպել է Ֆլամանդական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ՝ խորհրդարանի նախագահ Յան Պյումանսի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ֆլանդրիայի խորհրդարանի միջև կապերի զարգացմանը վերաբերող հարցեր:

«Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր պետությունների սուբյեկտների հետ փոխգործակցությանը՝ այն համարելով երկկողմ հարաբերությունների զարգացման կարևոր և արդյունավետ ուղղություն», - ասված է Լեռնային Ղարաբաղի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում: