Սանկտ Պետերբուրգում հնարավոր է տեղի ունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցով, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, եռակողմ հանդիպման հարցն այսօր քննարկել է Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիսոմ Ռիպերոմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հետ։
«Հանդիպմանը քննարկվել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման ու Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ եռակողմ գագաթնաժողովի կազմակերպման հարցերը», - տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը՝ չհստակեցնելով գագաթնաժողովի օրն ու ժամը։
Հնարավոր հանդիպման մասին «Ազատության» հարցին Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը արձագանքեց. - «Բարձրաստիճան հանդիպումների և այցերի մասին պատշաճ ժամկետներում կտեղեկացվի»։