Թուրք նախարար. Բունդեսթագում Ցեղասպանության ճանաչումը վնասում է երկու երկրների բարեկամությունը

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչի, արխիվ

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին ասել է, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը վնաս է հասցնում երկու երկրների բարեկամությանը:

Այդուհանդերձ, նախարարը չի խոսել տնտեսական պատասխանի մասին՝ նկատելով, որ «արձագանքը կլինի այն նույն տիրույթում, որում ընդունվել է բանաձևը»:

Դա, ըստ փորձագետների, թույլ է տալիս ենթադրել, որ Անկարան կպատասխանի ոչ թե տնտեսական պատժամիջոցներով, այլ քաղաքական եղանակով: