Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա որոշումներով Գրիշա Բաղիյանն ազատվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ գյուղնախարարի տեղակալների պաշտոններից, տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը։
Երեկ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ նախարարություններում սկսվել են կրճատումները՝ սկսած փոխնախարարների մակարդակից: «Այսօր մենք էկոնոմիկայի մեկ փոխնախարարի հաստիք կրճատել ենք: Վաղը ևս կրճատելու ենք երեք-չորս փոխնախարարներ», - ասել էր Աբրահամյանը։