Վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօրվա որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ:
Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նախօրեին վարչապետի որոշմամբ Արտյոմ Մովսեսյանը ազատվել է Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: