Եվրոպական դատարանն արգելել է բանտ նստեցնել ԵՄ սահմանն ապօրինի հատած միգրանտներին

Եվրոպական դատարանը արգելել է կալանավորել Եվրամիության սահմանը ապօրինի հատած միգրանտներին, ովքեր հայտնվել են Շենգենյան գոտում:

«Բանտում պահվելու փոխարեն ապօրինի միգրանտները պետք է արտաքսվեն Եվրամիությունից իրենց հարազատ երկիր»,- ասվում է Եվրոպական դատարանի որոշման մեջ:

Նման վճիռ է կայացվել Գանայից աֆրիկացի միգրանտի գործով: Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել էր բելգիական կեղծ փաստաթղթեր ունեցող աֆրիկացի միգրանտին և կալանավորել՝ ապօրինի կերպով երկիր մուտք գործելու համար: