Սիրիայի կառավարական բանակը մտավ Ռաքքա նահանգ

Սիրիայի կառավարական բանակն անցել է Ռաքքա նահանգի սահմանը: Այս մասին հաղորդում է Լոնդոնում գտնվող մարդու իրավունքների սիրիական կենտրոնը:

Ռաքքա քաղաքը, հիշեցնենք, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հռչակել է «խալիֆաթի» մայրաքաղաք:

Սիրիական բանակը Ռաքքա նահանգ է մտել ռուսական ավիահարվածների օժանդակությամբ: Ուրբաթ օրը ռուսական օդանավերը ուժգին հարվածներ էին հասցրել Ռաքքայի հարևան Համա նահանգին, որը նույնպես գտնվում է իսլամիստների վերահսկողության տակ: