Հայաստանի արտգործնախարարը կայցելի Իրան

Էդվարդ Նալբանդյան և Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով հունիսի 5-6-ը պաշտոնական այցով կայցելի Թեհրան։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Իրանի ղեկավարության հետ։