Ուորլիք․ «Ակնկալում ենք նախագահների հանդիպում հունիսին»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարևորում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ միջնորդների՝ երեկ Բրյուսելում կայացած հանդիպումը:

«Կարևոր բանակցություններ Ադրբեջանի արտգործնախարարի հետ՝ ղարաբաղյան խաղաղ գործընթացի և համապարփակ կարգավորման բանակցությունների վերաբերյալ: Ակնկալում ենք նախագահների հանդիպում հունիսին», - գրել է ամերիկացի դիվանագետը Թվիթերում: