Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը հայ - ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը հանգիստ է եղել: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում կրկին արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված անկանոն կրակոցներ:
Հայաստանի Զինված ուժերը ամենօրյա ռեժիմով իրականացում են առաջադրված խնդիրները, ասված է հաղորդագրությունում: