Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 29-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում հանկարծամահ է եղել զինծառայող, 1997 թվականին ծնված Սուրեն Արմենի Մոսիյանը:
Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:
«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: