Սաուդյան Արաբիան անընդունելի է համարում իրանական ռազմական ուժերի ներկայությունը Իրաքում:
«Եթե Իրանը կայունություն է ցանկանում Իրաքում, պետք է չմիջամտի և դուրս գա Իրաքից»,- հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեիրը՝ մեղադրելով պաշտոնական Թեհրանին Իրաք շիա գրոհայիններ ուղարկելու մեջ:
Իրանի իշխանությունները, մինչդեռ, հայտարարում են, որ իրենց ռազմական խորհրդատուները Իրաքում են պաշտոնական Բաղդադի խնդրանքով: