Նալբանդյանը հունիսի սկզբին կհանդիպի միջնորդներին

Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հունիսի սկզբին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Թվիթերում գրել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

«ԱԳ նախարար Նալբանդյանը խորհրդարանում հայտնեց, որ հունիսի սկզբին հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին», - գրել է Բալայանը։