ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման խումբը Ուկրաինայում արգելքների է հանդիպել

Բանտ Ուկրաինայում, արխիվ

ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման խումբն ընդհատել է իր այցը Ուկրաինա, երբ երկրի Անվտանգության ծառայությունը արգելել է խմբին մտնել կասկածահարույց վայրեր:

Մայիսի 19-ին մեկնարկած այցը պետք է ավարտվեր այսօր, սակայն երեկ հանդիպելով խոչընդոտների՝ խումբը հայտարարել է, որ չի կարող լիարժեք իրականացնել իր մանդատը: Խմբի ղեկավար Մալկոն Էվանսն ասել է՝ արդեն իսկ բազմաթիվ լուրջ կասկածներ կան, որ ազատազրկման վայրերում մարդիկ խոշտանգվում են և արժանանում վատ վերաբերմունքի: