Գլխավոր դատախազը հանձնարարել է ուսումնասիրել Տավուշի միջադեպի հանգամանքները

Հայաստանի գլխավոր դատախազության շենքը Երևանում

Հայաստանի գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում են Տավուշի մարզում՝ մարզի դատախազի տեղակալի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները: Այդ մասին տեղեկացնում է դատախազության հանրային կապերի բաժինը:

Այդ հանգամանքների լիարժեք, բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում կտրվեն համապատասխան գնահատականներ, ասված է հաղորդագրությունում:

Տավուշից հաղորդում էր ստացվել Իջևան-Դիլիջան ավտոմայրուղուն հարակից «Ոսկե ձկնիկ» նորաբաց ռեստորանում մայիսի 21-ին Իջևանի անտառտնտեսության տնօրենի կազմակերպած՝ դատախազության աշխատակիցների խնջույքի մասին, որից հետո մարզի դատախազի տեղակալը, անսթափ վիճակում վարելով ավտոմեքենան, հայտնվել էր արհեստական լճում: