Ռուսաստանյան իրավապահ մարմինները ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին փոխանակել են Ալեքսանդր Ալեքսանդրովի և Եվգենի Երոֆեևի հետ, որոնց Ուկրաինայի արդարադատությունը համարում է ռուսական հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սավչենկոն այժմ Դոնի Ռոստովից Կիև թռչող օդանավում է:
Հիշեցնենք, Ուկրաինայի արտգործնախարարությունը խոստացել էր մինչև մայիսի վերջ հայրենիք վերադարձնել երկու ռուս լրագրողների սպանության մեղադրանքով Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտված օդաչուին:
Սավչենկոն կտրականապես հերքում է մեղադրանքը` այն որակելով բացառապես քաղաքական:
Մանրամասները տե՛ս այստեղ